Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Սերժ Սարգսյանը կկատարի հավակնորդների մրցաշարի խորհրդանշական առաջին քայլը

419
Ուրբաթ, 09 մարտի, 2018 թ., 18:50
Սերժ Սարգսյանը կկատարի հավակնորդների մրցաշարի խորհրդանշական առաջին քայլը

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ ներկա գտնվելու մարտի 10-ից 28-ը Բեռլինում կայանալիք շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Որպես մրցաշարի պատվավոր հյուր՝ նա մարտի 10-ին կկատարի խաղի խորհրդանշական առաջին քայլը: Հիշեցնենք, որ մրցաշարին կմասնակցի աշխարհի ութ ուժեղագույն շախմատիստ՝ այդ թվում նաև Լևոն Արոնյանը։ Մրցաշարի հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ՝ աշխարհի թագի համար։