Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Մեկնարկեց մինչև 16 տարեկանների Հայաստանի առաջնության 2-րդ շրջանը

317
Երեքշաբթի, 06 մարտի, 2018 թ., 13:25
Մեկնարկեց մինչև 16 տարեկանների Հայաստանի առաջնության 2-րդ շրջանը

Հանգստյան օրերին տեղի ունեցան մինչև 16 տարեկանների ՀՀ առաջնության երկրորդ շրջանի առաջին հանդիպումները:

Մինչև 16 տարեկանների Հայաստանի առաջնության 12-րդ տուրում «Շենգավիթ»-ը սեփական մարզադահլիճում 60։50 հաշվով առավելության հասավ «Արթիկ»-ի նկատմամբ, ԽՄՕՄՄ-ը՝ 63։27 հաղթեց «Արարատ»-ին, «Վանաձոր»-ն ուժեղ գտնվեց «Աջափնյակ»-ից՝ հաղթելով 54։40 հաշվով:

Տուրի վերջին խաղերում «Գրանդ սպորտ»-ը սեփական հարկի տակ 73։41 հաշվով առավելության հասավ «Պոլիտեխնիկ»-ի նկատմամբ: «Գյումրի» - «Արաբկիր» խ/դ հանդիպումը հետաձգվել է: