Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Սաուդյան Արաբիայի պատմության մեջ առաջին անգամ կանանց մարաթոն կանցկացվի

449
Կիրակի, 04 մարտի, 2018 թ., 02:05
Սաուդյան Արաբիայի պատմության մեջ առաջին անգամ կանանց մարաթոն կանցկացվի

Սաուդյան Արաբիայի իշխանությունը թույլատրել է երկրի պատմության մեջ առաջին անգամ կանանց մարաթոն անցկացնել։ Այն կայանալու է ապրիլին՝ Մեկկայում՝ փակ մարզադահլիճում։

«Մենք կաշխատենք այնպես անել, որ առաջին մարաթոնին հնարավորինս շատ կին մասնակցի։ Մեծ պատասխանատվություն է նման միջոցառման կազմակերպիչներից մեկը լինելը»,- նշել է Ահմեդ Թեյիբն, ով մարզադահլիճի սեփականատերն է։

Նշվում է, որ մարաթոնի հաղթողն ու մրցանակակիրները պարգևների կարժանանան։ Մրցմանը կարող են մասնակցել 18 տարին լրացած բոլոր կանայք։ Նշվում է նաև, որ բաց երկնքի տակ առաջին մարաթոնը կկայանա 2019 թվականին։