Արամ Հակոբյանն «Աէրոֆլոտ օփեն»-ում գրոսմայստերի 3-րդ նորման է լրացրել
338
Հինգշաբթի, 01 մարտի, 2018 թ., 13:20
![]() Մոսկայում ավարտված «Աէրոֆլոտ օփեն» միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող17-ամյա Արամ Հակոբյանը հիանալի է հանդես եկել։ 2497 վարկանիշ ունեցող մեր շախմատիստը մրցաշարի 9 տուրերում մրցել է իրենից զգալիորեն բարձր վարկանիշ ունեցող մրցակիցների դեմ (Հակոբյանի հակառակորդների միջին գործակիցն է 2613): Մրցաշարի ընթացքում Հակոբյանը տոնել է 1 հաղթանակ և 8 պարտիա ավարտել հաշտությամբ: 92 մասնակիցների մեջ իր գործակցով լինելով միայն 71-րդը՝ Հակոբյանը գրավել է 21-րդ հորիզոնականը, 19 կետով բարելավել իր անհատական վարկանիշը և 3-րդ անգամ լրացրել գրոսմայստերի նորմա: Բարձր կոչումը Հակոբյանին կշնորհվի ՖԻԴԵ-ի՝ ապրիլին կայանալիք նախագահության նիստում: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
