Հայ շախմատիստները ձեռնունայն են վերադառնում Մոսկվայից
![]() Մոսկվայում ավարտվեց «Աէրոֆլոտ oփեն» միջազգային մրցաշարը: Վերջին տուրից առաջ Գաբրիել Սարգսյանը և Տիգրան Լ. Պետրոսյանը պահպանում էին «Աէրոֆլոտ օփեն»-ում հաղթելու հնարավորությունները: Վերջին տուրում Սարգսյանի մրցակիցն էր առաջատար Վլադիսլավ Կովալյովը: Սպիտակներով հանդես եկող մեր շախմատիստը հաղթանակի հասնելու դիմեց չափազանց մեծ ռիսկի, սակայն որևէ առավելություն չստացավ, և 17-րդ քայլում կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի արդյունքի: Ոչ-ոքի արդյունքի շնորհիվ Բելառուսը ներկայացնող Կովալյովը դարձավ «Աէրոֆլոտ Օփեն»-ի հաղթող և նվաճեց Դորտմունդի սուպերմրցաշարի ուղեգիր: Վերջին տուրի իր պարտիան հաշտությամբ ավարտեց նաև Տիգրան Լ. Պետրոսյանը: Արդյունքում Պետրոսյանը և Սարգսյանը 6-ական միավորով կիսեցին 4-10-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Պետրոսյանը դարձավ 5-րդը, իսկ Սարգսյանը՝ 8-րդը: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
