Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Սերգեյ Մովսեսյանը մասնակցում է շախմատային Բունդեսլիգային

353
Երեքշաբթի, 27 փետրվարի, 2018 թ., 12:00
Սերգեյ Մովսեսյանը մասնակցում է շախմատային Բունդեսլիգային

Գերմանիայում ընթանում է շախմատային Բունդեսլիգան, որին մասնակցում է 8 խաղացողներից կազմված 16 թիմ։ Հայերից ստուգատեսին մասնակցում են Սերգեյ Մովսեսյանը, Տիգրան Ղարամյանը (Ֆրանսիա), Աշոտ Փարվանյանն ու Սուրեն Պետրոսյանը։ Սերգեյ Մովսեսյանը հանդես է գալիս Բադենի թիմի կազմում։ Մասնակցելով 5-10-րդ տուրերին՝ նա 6 հնարավորից վաստակել է 3 միավոր՝ երկու հաղթանակ, երկու ոչ-ոքի և երկու պարտություն։ Տիգրան Ղարամյանը Շվայբիշ Հոլլ թիմի կազմում մասնակցել է 3-րդ, 4-րդ, 9-րդ և 10-րդ տուրերին և 4 հնարավորից վաստակել է 2 միավոր՝ չկրելով ոչ մի պարտություն։