Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Բրիտանացի բռնցքամարտիկը մահացել է՝ նոկդաունից հետո

333
Երեքշաբթի, 27 փետրվարի, 2018 թ., 02:15
Բրիտանացի բռնցքամարտիկը մահացել է՝ նոկդաունից հետո

Բրիտանացի բռնցքամարտիկ Սքոթ Ուեսթգարթը մահացել է փետրվարի 24-ին կայացած հայրենակցի՝ Դեք Սթելմենի հետ մենամարտից հետո։ Ուեսթգարթը միավորներով հաղթանակ է տոնել։ Մենամարտի ընթացքում մրցակիցները մի քանի անգամ նոկդաունի են ենթարկել միմյանց։ Մենամարտից հետո Ուեսթգարթն իրեն վատ է զգացել և տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները, սակայն, չեն կարողացել փրկել 31-ամյա բրիտանացու կյանքը։ Մահվան հստակ պատճառները դեռևս հայտնի չեն։