Ըմբշամարտ․ 4 բրոնզե մեդալ՝ Կիևի միջազգային մրցաշարից
302
Կիրակի, 25 փետրվարի, 2018 թ., 20:25
![]() Կիևում ավարտվել է փետրվարի 23-ին մեկնարկած ըմբշամարտի միջազգային խոշոր մրցաշարը։ Երեկ կայացած գոտեմարտերում մեր ըմբիշները եզրափակիչ դուրս չէին եկել, փոխարենը 4 մարզիկ այսօր փայքարել է բրոնզե մեդալի համար։ 77 կգ քաշային Կարապետ Չալյանը ոչ մի շանս չի տվել ադրբեջանցի Հասան Ալիևին՝ 8։4 հաշվով առավելության հասնելով վերջինիս նկատմամբ։ 60 կգ քաշային կարգում հանդես եկող Արմեն Մելիքյանը 9-0 հաշվով առավելության է հասել ուկրաինացի Դենիս Չեբանովի նկատմամբ: 87 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը 12-8 հաշվով հաղթել է ուկրաինացի Սեյմոն Նովիկովին: Նույն քաշում ևս մեկ բրոնզե մեդալ է նվաճել Արթուր Շահինյանը։ Նա պարտության է մատնել ուկրաինացի մարզիկին։ Ազատ ոճի մեր ըմբիշներին մեդալներ նվաճել չի հաջողվել։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
