«Փորձում եմ «Արսենալ»-ին տալ այն ամենն, ինչ կարող եմ»․ Մխիթարյան
![]() Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել ESPN-ին՝ խոսելով նոր ակումբի և թիմակից Մեսութ Օզիլի մասին։ «Անցյալում շատ անգամ դիտել եմ «Արսենալ»-ի խաղերը, հետևել եմ թիմի մրցելույթներին Պրեմիեր լիգայում և եվրագավաթների խաղարկությունում։ Հետևել եմ, թե ինչպես է Վենգերն աշխատում երիտասարդների հետ և իրապես երջանիկ եմ, որ այստեղ եմ։ Երազանքս իրականություն է դարձել։ Հաճույք եմ ստանում հարձակողական ոճի ֆուտբոլ խաղալուց։ Ուրախ եմ, որ «Արսենալ»-ի մի մասնիկն եմ: Փորձում եմ «Արսենալ»-ին տալ այն ամենն, ինչ կարող եմ»,- նշել է նա։ Խոսելով Մեսութ Օզիլի հետ համագործակցության մասին՝ Մխիթարյանը նշել է․ «Որոշ մարդիկ ասում են, որ ես և Օզիլը չենք կարող միասին խաղալ։ Չեմ կարողանում հասկանալ նման բան ասողներին։ Պարզապես հաճույք եմ ստանում Մեսութի հետ խաղալուց, նա հիանալի ֆուտբոլիստ է: Նրա հետ խաղալով՝ ավելի լավն եմ դառնում։ Եթե մենք լավ խաղանք, կարող ենք առաջընթաց գրանցել բոլոր դիրքերում։ Բարելավելու տեղ միշտ էլ կա»:
|

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
