Ֆլորիդայի հրաձգությունից հետո Թրամփի ձեռնարկած առաջին քայլը կարող է անարդյունավետ լինել. ամերիկյան ԶԼՄ-ներ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրերս հուշագիր է ստորագրել՝ պահանջելով նոր կանոնադրություն, որը կարգելի «bump stocks» կոչվող զենքի վաճառքը: Սակայն տվյալ լուծումը հավանաբար կլինի ոչ թե կանոնադրության, այլ օրենքի տեսքով, գրում է Businessinsider-ը: Դաշնային գործակալությունները վերջերս եզրակացրել են, որ տվյալ սարքավորումների վաճառքն արգելելու իրավական լիազորություն չունեն: Փարքլենդի ավագ դպրոցում տեղի ունեցած կրակոցներին հաջորդող քաղաքական ճնշման արդյունքում նախագահ Թրամփը զենքի վաճառքի վերաբերյալ նոր կանոնավորումների ընդունմանն ուղղված հրաման է արձակել. Թրամփը նկատի է ունեցել «bump stocks» կոչվող սարքավորումներն՝ այն ձևափոխված սարքավորումները, որոնք Ստեֆան Փադոքն օգտագործել էր հոկտեմբերին Լաս Վեգասում տեղի ունեցած զանգվածային սպանությունների ժամանակ՝ իր հրացանի կրակոցների արագությունը մեծացնելու նպատակով: Թրամփի ներկայացրած հրամանի խնդիրը նրանում է, որ թեպետ դաշնային օրենքը խստորեն արգելում է ավտոմատ հրացանների ձեռքբերումը՝ «bump stocks»-ը կիսաավտոմատ հրացանը չի վերածում ավտոմատի, ահա թե ինչու էին դաշնային գործակալությունները նախկինում եզրակացրել, որ իրենք չունեն այդ սարքավորումներն արգելելու իրավական լիազորություն: «Միայն այն փաստը, որ bump stock սարքերն օրինական են, չի նշանակում, որ դրանք պետք է լինեն օրինական: Կոնգրեսը կարող էր դրանք արգելող օրենք ընդունել, իսկ նախագահն՝ ստորագրել: Բայց Հրաձիգների ազգային ասոցիացիան հանրապետականներին ստիպում է առաջ տանել կանոնակարգող լուծման գաղափարը»,- նշում է պարբերականը: Սա վատ միտման տարածում է. ապագործառական Կոնգրեսը հրաժարվում է տարածված գաղափարներն օրինականացնելու իր պատասխանատվությունից, իսկ գործադիր ճյուղը հաստատում է քաղաքական նպատակները հետապնդող անընդհատ մեծացող իր իշխանությունը, որից Կոնգրեսը հրաժարվում է: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
