«Սումգայիթում տեղի ունեցածն ադրբեջանական բացահայտ հայատյացության հետևանք էր, որն այսօր էլ պատշաճ քաղաքական, իրավական գնահատականի չի արժանացել». ԱԺ նախագահ
![]() «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ նաև ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Բռնությունների ալիքը, որ սկսվեց Սումգայիթում, շարունակվեց Ադրբեջանի այլ բնակավայրերում ևս: Ատելության ու հայատյացության այս քաղաքականությունը դարձել է Ադրբեջանի ղեկավարության ներքին ու արտաքին քաղաքականության անքակտելի մասը, որի վրա կառուցում են այդ ժողովրդի ինքնագիտակցությունը: 30 տարվա մեջ Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը չի փոխվել: Մենք դրան ականատես եղանք 2013-ին, երբ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար դատապարտված Սաֆարովն Ադրբեջան վերադառնալուն պես ազատ արձակվեց ու հերոսացվեց: 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ աշխարհը նորից ականատես եղավ հայերի հանդեպ սերմանված ատելության քարանձավային դրսևորումներին: Եվս մեկ անգամ Ադրբեջանն ապացուցեց, որ քաղաքակիրթ աշխարհի կանոններն ու միջազգային հումանիտար նորմերն այդ երկրի համար դատարկ հնչյուններ են»: Քոչարյանը նշեց, որ, հակադրվելով միջազգային հանրության ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչերին, հասարակությունները խաղաղության պատրաստելու փոխարեն, Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ քաղաքականությունը: «Հավատարիմ լինելով Ղարաբաղյան շարժման գաղափարներին՝ համազգային խնդիրների շուրջ համախմամբ, երկրում ու միջազգային հարթակներում նպատակային աշխատանքով ենք նրանց պարտադրելու խաղաղություն՝ հասնելով Արցախի հանրապետության միջազգային ճանաչմանը, երաշխավորելով տարածաշրջանում հայության խաղաղությունը»,- եզրափակեց փոխարտգործնախարարը: Լսումների ժամանակ ելույթ ունեցավ նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նա նշեց, որ պետական մակարդակով կազմակերպված ու կատարված հանցագործության հետևանքով դաժանորեն սպանվեցին կամ վիրավորվեցին հայազգի հարյուրավոր բնակիչներ, բազմաթիվ մարդիկ բռնի տեղահանվեցին ու ունեզրկվեցին: «Սումգայիթում տեղի ունեցածն ադրբեջանական բացահայտ հայատյացության հետևանք էր, որն այսօր էլ պատշաճ քաղաքական, իրավական գնահատականի չի արժանացել միջազգային հանրության կողմից»,- ընդգծեց պաշտոնյան: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54

