Թրամփն առաջարկել է զինել ուսուցիչներին
![]() ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում գտնվող Մարջորի Դուգլասի անվան ավագ դպրոցում իրագործված զանգվածային սպանությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է սկսել ուսուցիչներին զինելու գործընթացը, գրում է DW-ն: Նման նախաձեռնությամբ Թրամփը հանդես է եկել փետրվարի 21-ին Սպիտակ տանը հանցանքի ականատեսների հետ հանդիպման ժամանակ: Բացի այդ, Թրամփը խոստացել է խստացնել զենքի վերահսկողությունը: Սպիտակ տանը հանդիպման ժամանակ ներկա է եղել նաև հրաձգության զոհ դարձած աշակերտներից մեկի հայրը: Թրամփը հայտարարել է, որ գերատեսչությունների առջև խնդիր է դրված հետագայում «առավել կոշտ լինել զենքի գնորդների անձնական տվյալների ստուգման հարցում»: Առաջին հերթին, ուշադրություն է հատկացվում հաճախորդի հոգեկան առողջությանը: ԱՄՆ նախագահն ուսուցիչներին առաջարկել է զենքին տիրապետելու դասընթացների հաճախել, ինչն, ըստ Թրամփի, անհրաժեշտ է դպրոցներում հնարավոր հանցանքները կանխելու համար: Հիշեցնենք, որ հրաձգության հետևանքով 17 մարդ էր զոհվել: Հրաձգություն կազմակերպած անձը 19-ամյա Նիքոլաս Քրուզն է: Դեպքից հետո պարզ է դարձել, որ վերջինն ունի հոգեկան խնդիրներ և մտադիր էր հարձակում գործել դպրոցի վրա դեռևս մեկ տարի առաջ: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
