«Թրամփը խոստովանում է, որ Ռուսաստանը միջամտել է ամերիկյան ընտրություններին». Սպիտակ տուն
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լիովին խոստովանում է, որ ռուսական կողմը ոչ միայն փորձել է, այլև փաստացի միջամտել է 2016թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին: Այս մասին հայտնում է Deutsche welle-ն՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնական հայտարարությանը: Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը փետրվարի 20-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թրամփն ակնհայտ է համարում ընտրություններին ռուսական միջամտությունը: «Բացարձակ ակնհայտ է նաև այն, որ այդ միջամտությունը չի ազդել ընտրությունների վրա: Ակնհայտ է, որ Թրամփի նախընտրական շտաբը հաղթանակի հասնելու համար որևէ գործարք չի կնքել ռուսների հետ»,- ասել է Սանդերսը: Նա նշել է, որ Թրամփը բազմիցս խոստովանել է ռուսական միջամտությունը: Պատասխանելով այն հարցին, թե ինչու Թրամփը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ չսահմանեց, Սանդերսը միայն նշել է, որ ԱՄՆ նախագահը «շատ ավելի խիստ» է Ռուսաստանի նկատմամբ, քան նախկին նախագահ Բարաք Օբաման՝ 8 տարիների ընթացքում: Ըստ Սպիտակ տան մամուլի քարտուղարի՝ պատժամիջոցները սահմանվում են ի պատասխան որոշակի խախտումների, որոնք տեղի չեն ունեցել: Միևնույն ժամանակ, Սանդերսը նշել է Թրամփի որոշակի գործողություններ, որոնք Ռուսաստանին «չեն ոգևորում». դրանք են՝ հավելյալ ֆինանսավորում ԱՄՆ բանակի համար, էներգակիրների արտահանում Արևելյան Եվրոպա, պատժամիջոցների աջակցում, որոնք սահմանվել են Օբամայի վարչակազմի կողմից, սպառազինության տրամադրում Ուկրաինային և այլն: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
