Էրդողանը Վատիկանում է
3833
Երկուշաբթի, 05 փետրվարի, 2018 թ., 15:10
![]() Վատիկանում ընթանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Հռոմի պապի Ֆրանցիսկոսի հանդիպումը, հաղորդում է Anadolu-ն: Հռոմի պապը նրան իտալերենով ողջունել է Առաքելական պալատի գրադարանում: Պատասխան ողջույնը ստացվել է անգլերենով: Էրդողանն ու Հռոմի պապը փոխանակվել են ձեռքսեղմամբ և միասին լուսանկարվել են: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Էրդողանն ու Հռոմի պապը կքննարկեն թուրք-վատիկանյան հարաբերությունները, Երուսաղեմի կարգավիճակը, սիրիական ճգնաժամն, ահաբեկչության դեմ պայքարի հարցը: Նշենք, որ սա Թուրքիայի նախագահի՝ վերջին 59 տարվա ընթացքում առաջին այցն է Վատիկան: Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Էրդողանը Հայաստանի հետ հաշտեցման համար օգնություն կխնդրի Հռոմի պապից: ![]() ![]() |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24


