«Զորքերը շարժվում են դեպի Աֆրին. քիչ է մնացել». Էրդողան
3977
Շաբաթ, 03 փետրվարի, 2018 թ., 17:10
![]() Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոսել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների ընթացքի մասին: Ելույթ ունենալով Բիթլիսում ցույցի ժամանակ՝ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայի զինված ուժերն ու սիրիական ազատագրական բանակի ստորաբաժանումները շարժվում են դեպի Աֆրին քաղաք: «Լեռնային շրջանները քայլ առ քայլ մաքրվում են ահաբեկիչներից: Զորքերը շարժվում են դեպի Աֆրին, քիչ է մնացել»,- ասել է Էրդողանը: Նրա խոսքով՝ Աֆրինում ռազմական գործողությունների շրջանակներում օգտագործվող զենքի և զինամթերքի 60-70%-ն արտադրվում է թուրքական ռազմարդյունաբերական ձեռնարկություններում: Էրդողանը նաև քննադատել է քրդական բանվորական կուսակցության կողմնակիցների գործողությունները, որոնք բողոքի ցույցեր են կազմակերպել Եվրոխորհրդարանի շենքի մոտ: |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
