«Աֆրինում գործողությունները կընդլայնվեն մինչև Իրաքի հետ սահման». Էրդողան
![]() Թուրքիան մտադիր է ընդլայնել Սիրիայում ռազմական գործողությունների անցկացման գոտին՝ Մանբիջ քաղաքից մինչև Իրաքի հետ սահման: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, փոխանցում է РИА Новости-ն: «Մենք կպաշտպանենք մենք սահմաններն ահաբեկիչներից մինչև Իրաքի սահման: Մանբիջը ևս կմաքրենք ահաբեկիչներից, ինչպես և խոստացել էինք: Դիմում եմ նրանց, ովքեր մեզ կոչ էին անում ավարտին հասցնել գործողությունները: Եթե ձեզ վրա հրթիռներ ընկնեին, այդ դեպքում դուք ինչպե՞ս կվարվեիք»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների առջև: Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտարարեց սիրիական Աֆրին քաղաքում քրդական ձևավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների սկզբի մասին: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն անցած կիրակի հայտարարեց Աֆրինում ցամաքային գործողություններ սկսելու մասին: |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
