L’Oreal-ն արհեստական մաշկ է աճեցնում չինական շուկայի պահանջները բավարարելու համար
![]() Կոսմետիկ միջոցների արդյունաբերությունը շատ հեռուն է հասել, և նոր միջոցների փորձարկման համար այժմ կիրառում են արհեստականորեն աճեցված մարդկային մաշկ: Բայց, ինչպես հայտնի է, տարբեր ազգերի ներկայացուցիչների մաշկը կարող է խստ տարբերվել իր կազմությամբ: Ուստի կոսմետիկ արդյունաբերության հսկաներից մեկը՝ L’Oréal-ն, ասիական շուկայում աշխատելու համար աճեցնում է արհեստական մաշկի նոր տեսակ: Bloomberg-ի փոխանցմամբ՝ իր լաբորատորիայի տարածքում ընկերությունը փորձարկումներ է անց կացնում մարդկային մաշկի բջիջների կիրառմամբ, որպեսզի գտնի Չինաստանի միջին վիճակագրական բնակչի համար ամենաիդեալական կոսմետիկ միջոցը: Հարկ է նշել, որ ֆրանսիական այս ընկերությունն առաջին էր աշխարհում, որ սկսեց կիրառել արհեստականորեն աճեցված մաշկ՝ փորձարկումների համար: Իսկ չինական շուկան ընկերության համար շատ հեռանկարային է համարվում: Նշենք, որ գիտնականների կարծիքով՝ տարբեր ռասաների ներկայացուցիչների մաշկը տարբեր կերպ է անդրադառնում գրգռիչ նյութերին: Օրինակ, ուլտրամանուշակագույնի ազդեցության տակ եվրոպոիդ ռասայի ներկայացուցչի մաշկին հայտնվում են կնճիռներ, այնինչ միևնույն պայմաններում ասիացու մաշկն սկսում է արտադրել պիգմենտներ ծերության դեմ: Բացի այդ, տարբեր է լինում մաշկի փոխազդեցությունը տարատեսակ կոսմետիկ միջոցների հանդեպ: |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
022:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
376Երեկ, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
275Երեկ, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
41218.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
46517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
93717.10.2026, 00:30
