«Երաշխիք ունե՞ք, որ ինչ-որ ժամանակ հետո ձեր թեկնածուն չի հեռանա Մեծ Բրիտանիա». լրագրողները՝ Վահրամ Բաղդասարյանին
![]() «Ավելի քան 20 տարի անց ՀՀ նախագահի ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանն ստանձնեց ՀՀ վարչապետի պաշտոնը, բայց ամիսներ անց հեռացավ: ՀՀԿ-ն երաշխիքներ ունի՞, որ իքս ժամկետում իր թեկնածուն չի հեռանա Մեծ Բրիտանիա»,- ԱԺ ճեպազրույցների ժամին դիմելով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին՝ հարցրին լրագրողները: «Արմեն Սարգսյանն ունեցել է առողջական լուրջ խնդիրներ: Դե պարզ է՝ մամուլը պետք է մտածի տարբեր բաներ, փորձի գտնել խոցելի կողմեր, բայց իզուր է չարչարանքն, այնպես որ՝ խորհուրդ կտամ խոսել դրական կողմերի մասին: Եվ հետո, որևէ մեկն իդեալական չէ, իսկ այն չափանիշները, որ ունի մեր թեկնածուն, բարձր են ու ընդունելի: Որևէ մեկս չենք կարող մեր առողջության մասին երաշխիքներ տալ, թող բոլորը լինեն առողջ ու շարունակեն իրենց գործը»,- ասել է հանրապետական պատգամավորը: Տեղեկացնենք, որ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Լոնդոն, որտեղ նա ունի նախօրոք ծրագրված հանդիպումներ: Սարգսյանը Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
57616.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
41015.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
19714.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
64013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17312.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
44310.11.2026, 19:37
