Երևան`   +28 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ.

ՀԱԿ-ը դուրս կգա Ազատության հրապարակ

321
Շաբաթ, 20 հունվարի, 2018 թ., 16:05
ՀԱԿ-ը դուրս կգա Ազատության հրապարակ

Հունվարի 20-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ։

Օրակարգում են եղել 1988թ․ ղարաբաղյան շարժման 30-ամյակին և 2008թ․ մարտի 1-ի ոճրագործության 10-րդ տարելիցին նվիրված զանգվածային միջոցառումների կազմակերպման հարցերը։

Վարչությունը որոշել է․

1․ 2018թ․ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում կազմակերպել ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների շարք, այդ թվում՝ շարժման մասնակիցների ելույթներ, ֆոտոցուցահանդես, կինոֆիլմերի դիտում, շարժման պատմությանը նվիրված գրքի ներկայացում։

2․ Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ համատեղ 2018թ-ի մարտի 1-ին Ազատության հրապարակից կազմակերպել մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ բողոքի երթ։

Նիստում քննարկվել են նաև ընթացիկ քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր, հաղորդագրությունը տարածել է Կոնգրեսը: