«Ի՞նչ ուտեն աղքատները. Ա՝ խառը կանաչի, Բ՝ սխտոր, Գ՝ կանաչ սոխ, Դ՝ տաքդեղ». Փաշինյանը՝ կառավարությանը
![]() «Երբ տարեվերջին խոսում էինք թանկացումների մասին, ԱԺ մեծամասնության որոշ ներկայացուցիչներ ասացին՝ աղքատները հիմնականում կարտոֆիլ են ուտում, ու գնաճը նրանց բարեկեցության մակարդակի վրա չի ազդի: ԱՎԾ-ն հրապարակել է գնաճի տվյալները և պարզվել է, որ այդ պատգամավորների հայտարարությունից հետո շուկայում կարտոֆիլի գները թռել են: Հարց՝ ի՞նչ ուտեն աղքատները»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին հարցրեց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով նաև պատասխանի 4 տարբերակ. «Ա՝ խառը կանաչի, որ ԱՎԾ տվյալներով էժանացել է 48.5 տոկոսով, Բ՝ սխտոր, որ նույն տվյալներով էժանացել է 22.2 տոկոսով, Գ՝ կանաչ սոխ, որ էժանացել է 18.2 տոկսսով ու Դ՝ տաքդեղ, որ էժանացել է 12.1 տոկոսով»: ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն այսպես պատասխանեց. «Հասարակությունը կընտրի առավել մեծ կալորիականություն ապահովող մթերքը, որը կհամապատասխանի իր բյուջեին»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
