«Չի ուզում բենզին, թող գազ օգտագործի. գազի ներկայիս գնով ժամանակին աշխատել ենք». վարչապետ
![]() «Բենզինը թանկացել է 20 դրամով, այս պահին՝ 430 է, Վրաստանում գինն ավելի բարձր է, երբ տրանզիտով ենք բերում: Բենզին օգտագործողն ալտերնատիվ տարբերակ ունի՝ կարող է գազ օգտագործել, այսինքն՝ եթե հարմարավետ չէ, կարող է անցնել գազին: Այո, գազն էլ 25 դրամով է թանակցել՝ 190-220 դրամ է: Լավ չի, որ թանկացել է, բայց 190-220 դրամը նոր չէ, այս գներով ժամանակին (2015թ.) աշխատել ենք ու էժանացրել ենք այն ժամանակ, երբ հնարավորություն ենք ունեցել»,- վառելիքի թանկացման վերաբերյալ Աժ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն արձագանքեց. «Ի վերջո, ինչպե՞ս եք տեսնում խնդրի լուծումը. պետք է աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացում լինի, որը մինչև 2020-ը չի նախատեսվում»: «Ձևակերպեցի արդեն: Որտեղ որ բեռ ա, իրան սուբսիդավորելու ենք: Գնաճը սարսափելի չէ»,- ասաց Կարապետյանը: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
