Թուրքիան զանգվածային ավիահարված է նախապատրաստում Սիրիայում
![]() Սիրիական Աֆրին քաղաքում Թուրքիայի զինված ուժերի ռազմական գործողությունների ցամաքային փուլին կնախորդի քրդական «Ազգային ինքնապաշտպանության ուժերի» 150 դիրքերի ուղղությամբ զանգվածային ավիահարվածը, հաղորդում է Haberturk-ը՝ հղում անելով ռազմական աղբյուրներին: Պարբերականը գրում է, որ հետագայում, ըստ անհրաժեշտության, Աֆրինում վերջնական զտման համար բանակի հատուկ ջոկատայիններ կուղարկվեն, այդ թվում՝ էլիտայի և դիրքային մարտերում փորձ ունեցողներ ջոկատայինները: Պարբերականը նաև նշում է, որ «Ազգային ինքնապաշտպանության ուժերի» գրոհայիններն Աֆրինում դիրքեր են կառուցել և խրամատներ են փորել, որոնք կարող են օգտագործել, որպեսզի թուրքական ուժերին ստիպեն մարտեր վարել: Հաղորդվում է նաև, որ ներկա պահին Թուրքիան Սիրիայի սահմանների մոտ մեծ քանակությամբ զրահատեխնիկա և հրետանի է տեղակայել: Ավելի վաղ Թուրքիայի նախագահն սպառնացել էր ոչնչացնել սիրիական սահմանին ԱՄՆ-ի ստեղծած ստորաբաժանումները: |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
