Էրդողանն սպառնացել է ոչնչացնել սիրիական սահմանին ԱՄՆ-ի ստեղծած ստորաբաժանումները
![]() Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սպառնացել է ոչնչացնել Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի կողմից ստեղծված «սահմանային անվտանգության ուժերը», փոխանցում է РИА Новости-ն: «Այժմ ԱՄՆ-ն մեր սահմանների մոտ ահաբեկչական բանակ է ստեղծում, որն սպառնում է Թուրքիայի անվտանգությանը: Մեր խնդիրն է ոչնչացնել այդ բանակին, քանի դեռ այն չի ծնվել: Եթե ԱՄՆ-ն ցանկանում է այդ կերպ կարգավորել համագործակցությունն, ապա դա նրանց գործն է: Սակայն մենք դա թույլ չենք տա»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում: Նա նշել է, որ թուրք զինվորականները շարունակում են ռմբակոծել սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերի դիրքերը: Նախօրեին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիան Սիրիայում «սահմանային անվտանգության ուժեր» է ստեղծում՝ իր վերահսկողության տակ գտնվող գոտու պաշտպանության համար: Նպատակը 30 հազար մարդուց բաղկացած ստորաբաժանման պատրաստումն է, ընդ որում, նրանցից 15 հազարը «Սիրիական ժողովրդավարական ուժերից» են: |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
