«Նաիրի ինշուրանս»-ը «հորդորում է» լրատվամիջոցին «Ընկերության և նրա բաժնետիրոջ անունները չկապել Բագրատաշենի մաքսակետում ստեղծված իրավիճակի հետ»
Բագրատաշենի մաքսատան տարածքում տասն օրից ավելի մենաշնորհային գործունություն իրականացնող «Թոփ-Սփին» ընկերության գրասենյակը երեկվանից փակ է: Հիմնական է փակվել, թե՞ ոչ, առայժմ հայտնի չէ: «Թոփ-Սփին» ընկերությունը, հիշեցնենք, տարածք է վարձակալել հենց մաքսատան տարածքում, մինչդեռ մյուս ապահովագրողները վարձակալությամբ տարածքներ են ստացել անցակետից դուրս և աշխատում են հավասար պայմաններով: MAMUL.am լրատվականն իր «Ինչ է խոսում քաղաքը» բաժնում երեկ անդրադարձել էր այս թեմային ու նշել, որ «Թոփ-Սփին»-ը Լևոն Քոչարյանին պատկանող «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության գործակալն է: Ու եթե մինչ այդ որևէ գործակալի հնարավորություն չէր տրվել վարձակալելու այդ տարածքը, «Թոփ-Սփին»-ն ստացել էր այդ թույլտվությունը։ Մեր հրապարակման վերաբերյալ այսօր հերքում է ուղարկել «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունը՝ հայտնելով, որ «Թոփ-Սփին»-ը հանդիսանում է ընկերության հետ համագործակցող թվով 479 գործակալներից մեկը և իր գործակալական գործունեության շրջանակներում զրկված չէ այլ ապահովագրական ընկերությունների հետ համագործակցելու ոչ իրավական և ոչ էլ իրական հնարավորություններից: «ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում կարող եք տեղեկանալ, թե քանի ապահովագրական ընկերությունների գործակալ է հանդիսանում «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն»,- մասնավորապես նշված է տեքստում: Նկատենք, որ «Նաիրի ինշուրանս»-ը հերքող նամակում «հորդորում է» լրատվամիջոցին «Ընկերության և նրա բաժնետիրոջ անունները չկապել Բագրատաշենի մաքսակետում ստեղծված իրավիճակի հետ»: |
«Ինչի Ադրբեջանի գազը թունավո՞ր է, որ չգնենք»․ ՔՊ-ական պատգամավոր
13927.04.2024, 11:00«Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռևերանսներին»․ Վահե Դավթյան
14727.04.2024, 10:30Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» (լուսանկար)
12327.04.2024, 09:30Ռուսաստանի Բանկը «ԵԱՏՄ 10-ամյակ» արծաթե հուշադրամ է թողարկել
53826.04.2024, 15:30Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
94526.04.2024, 09:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
13225.04.2024, 16:54