Լեհական տաճարի հատակի տակ ոսկեդրամների ու ոսկյա իրերի թանկարժեք գանձ է հայտնաբերվել
Լեհաստանի Բիդգոշչ քաղաքի Սուրբ Մարտինի և Նիկողայոսի տաճարում գանձ է հայտնաբերել, որը բաղկացած է 500 ոսկեդրամներից ու 200 տարատեսակ ոսկյա իրերից: Դրանք թաքցվել են 1652 թվականից հետո, երբ տարածք են ներխուժել շվեդական զորքերը: Գտածոների ընդհանուր արժեքը կարող է կազմել ավելի քան մեկ միլիոն դոլար: Գանձը հայտնաբերվել է հատակի տակ՝ 10 սմ խորության վրա: Հնագետ Ռոբերտ Գրոշովսկու խոսքերով՝ փայտյա սնդուկում՝ գտնվել են 480 ոսկեդրամներ, մատանիներ, զարդեր, խաչեր, վզնոցներ: Ու թեև հաջորդող հարյուրամյակների ընթացքում սնդուկը փտել է, այնուամենայնիվ, դրա պարունակությունը լավ պահպանվել է: Ոսկեդրամները հատվել են 16-17-րդ դարերում ժամանակակից Լեհաստանի, Հոլանդիայի ու Գերմանիայի տարածքում: Մետաղադրամները մաքրվելուց հետո կցուցադրվեն Բիդգոշչիի «Փողերի եվրոպական կենտրոն» թանգարանում: |
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2712:06«Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ». ՆԳՆ խոսնակ
3711:54Մի շարք լրատվամիջոցներ հրաժարվել են մասնակցել և լուսաբանել Փաշինյանի ասուլիսը
7210:54«Նիկոլը ստիպված շտապ ասուլիս է հրավիրել». Բաբկեն Հարությունյան
9410:18Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման թափը. «Ժողովուրդ»
11609:18Սպասվում են ինտենսիվ անձրևներ, կարկուտ
12408:24