Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Ալաշկերտ»-ը կմեկնի Թուրքիա

216
Ուրբաթ, 05 հունվարի, 2018 թ., 17:40
«Ալաշկերտ»-ը կմեկնի Թուրքիա

Ամանորյա տոներից հետո Երևանի «Ալաշկերտ»-ը մարզումները կվերսկսի հունվարի 8-ին, իսկ արդեն հունվարի 10-ին ակումբին կմիանան բոլոր լեգիոներները: Երևանում մարզումները կշարունակվեն մինչև հունվարի 25-ը: Այդ օրը «Ալաշկերտ»-ը կմեկնի Բելեկ, որտեղ կանցկացնի առաջին 12-օրյա արտասահմանյան հավաքը: Բրազիլիա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Թուրքիայում թիմին կմիանան մի քանի բրազիլացի ֆուտբոլիստներ: Նախապես ծրագրված էր, որ հունվարի 15-ից ալաշկերտցիները ուսումնամարզական հավաք կանցկացնեն Բրազիլիայում, սակայն նկատի ունենալով այդ ժամանակահատվածում Ռիո Դե Ժանեյրոյում սպասվող չափազանց շոգ եղանակը (մինչև 40 աստիճան), որոշում է կայացվել հավաքն անցկացնել Բելեկում: Երկրորդ արտասահմանյան հավաքը նույնպես կկայանա Բելեկում՝ փետրվարի 10-ից 23-ը:

Ուսումնամարզական հավաքների ընթացքում «Ալաշկերտ»-ը 3-ական ստուգողական հանդիպումներ կանցկացնի: Մրցակիցները հայտնի կդառնան ավելի ուշ։