Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Ահաբեկչական հարձակման փորձ՝ Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի վրա

192
Շաբաթ, 30 դեկտեմբերի, 2017 թ., 19:10
Ահաբեկչական հարձակման փորձ՝ Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի վրա

Հունաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Վանգելիս Գրամենոսը սպառնալիք ու փամփուշտ պարունակող նամակ է ստացել: Անհայտները սպառնալիքներով լի երեք էջանոց նամակ և 9մմ փամփուշտ են ուղարկել նախագահի՝ Աթենքում գտնվող գրասենյակ: Ծանրոցը բացել են նրա օգնականները, քանի որ ինքն այդ պահին գրասենյակում չի եղել: Գրամենոսը հանդես է եկել կատարվածի վերաբերյալ հայտարարությամբ՝ այն որակելով ահաբեկչական հարձակման փորձ: Նշենք, որ Գրամենոսը Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել այս տարվա օգոստոսին ու կպաշտոնավարի մինչև 2020 թվականը: