Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հրաչյա Ռոստոմյանը վերընտրվել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

309
Ուրբաթ, 29 դեկտեմբերի, 2017 թ., 12:45
Հրաչյա Ռոստոմյանը վերընտրվել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Կայացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի 2017 թվականի ամփոփիչ նիստը, որի ընթացքում տեղի են ունեցել նաև ֆեդերացիայի նախագահի ընտրությունները: ՀԲՖ ներկայիս նախագահ Հրաչյա Ռոստոմյանը միաձայն վերընտրվել է պաշտոնում: Ֆեդերացիան կրկին կունենա 4 փոխնախագահներ՝ Արա Պողոսյան, Վահագն Հարությունյան, Ջեկ Գալաջյան և Սուրեն Զոհրաբյան: Եթե Պողոսյանը, Հարությունյանը և Զոհրաբյանը վերընտրվել են իրենց պաշտոններում, ապա Ջեկ Գալաջյանը անգամ է դարձել ՀԲՖ փոխնախագահ: Նշվել է, որ ԱՄՆ-ում բնակվող Ջեկ Գալաջյանը մեծ ծավալի աշխատանք է կատարում Հայաստատանում մանկապատանեկան բասկետբոլը զարգացնելու ուղղությամբ:

ՀԲՖ-ն ունեցավ նաև նախագահության նոր կազմ.

1. Հրաչյա Ռոստոմյան

2. Վահագն Հարությունյան

3. Արա Պողոսյան

4. Արթուր Նազարյան

5. Վարդան Խաչատրյան

6. Աննա Թադևոսյան

7. Կարեն Գիլոյան

8. Վազգեն Միքայելյան

9. Սուրեն Զոհրաբյան

10. Ջեկ Գալաջյան

Նիստի ընթացքում հաշվետվությամբ հանդես են եկել ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը՝ ներկայացնելով 2017 թվականին կատարված աշխատանքները: ՀԲՖ փոխնախագահ Վահագն Հարությունյանը խոսել է 2018 թվականի ծրագրերի վերաբերյալ:

Ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը նշել է, որ 2018 թվականը լինելու է նոր մարտահրավերների տարի. «Վերջին տարիներին զգալիորեն ավելացել են հավաքական թիմերի մասնակցությամբ հանդիպումները միջազգային ասպարեզում, իսկ այժմ ավելացնում ենք նաև տեղական առաջնությունները և մի շարք տարիքային խմբերում 2018 թվականին կունենանք կանոնավոր առաջնություններ: Խաղերի քանակը մի քանի անգամ ավելանալու է և ողջ տարին ֆեդերացիան աշխատելու է բավական ծանրաբեռնված ռեժիմով: Խաղերին զուգահեռ շարունակվելու են մրցավարների և մարիզչների որակավորումը բարձրացնելու աշխատանքները, ինչը շատ կարևոր է: Վստահ եմ, որ պատվով դուրս կգանք:

Առիթից օգտվելով ցանկանում եմ նաև շնորհավորել բասկետբոլի աշխարհի բոլոր անձանց Նոր տարին և Սուրբ Ծնունդը»: