«Դժգոհ եմ մեր հավաքականների խաղերից». Ռուբեն Հայրապետյան
184
Ուրբաթ, 29 դեկտեմբերի, 2017 թ., 02:35
![]() ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ամփոփել է տարբեր տարիքային մեր հավաքականների մրցելույթները 2017 թվականին։ «Ինձ շատ է անհանգստացնում մեր հավաքականի ներկա վիճակը։ Անհաջող ենք հանդես եկել։ Դա ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներ։ Օբյեկտիվ պատճառները մի շարք ֆուտբոլիստների բացակայությունն է՝ վնասվածքների, որակազրկումների, ֆունկցիոնալ վատ վիճակի պատճառով։ Բացի այդ, մեր ազգային հավաքականն այն հավաքականը չէ, որ 20 տարի շարունակ կարող է նույն մակարդակին լինել։ Մենք չունենք այդ պոտենցիալը։ Բայց ուզում եմ հավատացնել մեր երկպագուներին, որ մեր հավաքականը դեռ կապացուցի, որ կարող է լավ խաղալ։ Դժգոհ եմ ընդհանուր առմամբ մեր բոլոր տարիքային հավաքականների խաղերից»,- նշել է Հայրապետյանն՝ «Ազատություն TV»-ին տված հարցազրույցում։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
