Արագ շախմատի աշխարհի առաջնություն. մերոնց դիրքերը՝ 10 տուրից հետո
![]() Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում կայացան արագ շախմատի աշխարհի առաջնության 6-10-րդ տուրերը: Մրցաշարային 2-րդ օրը հաջող հանդես եկավ Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը. մեր շախմատիստուհին տոնեց 3 հաղթանակ և 2 պարտիա ավարտեց հաշտությամբ: Արդյունքում, Դանիելյանն իր ակտիվում գրանցել է 7.5 միավոր և կիսում է 2-4-րդ հորիզոնականները, իսկ աղյուսակը 8 միավորով շարունակում է գլխավորել Չինաստանը ներկայացնող Ցզյու Վենցզյունը: Լիլիթ Մկրտչյանն իր ակտիվում ունի 5.5 միավոր և գտնվում է 38-րդ հորիզոնականում, Լիլիթ Գալոյանը 4.5 միավորով 73-րդն է, իսկ Մարիա Գևորգյանը 4 միավորով գտնվում է 82-րդ տեղում: Տղամարդկանց առաջնությունում աղյուսակը 8 միավորով միանձնյա գլխավորում է Վլադիմիր Ֆեդոսեևը: Մեր շախմատիստներից Տիգրան Լ. Պետրոսյանը 6.5 միավորով գտնվում է 23-րդ տեղում, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը վաստակել են 6-ական, Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսեսյանը՝ 5.5-ական, իսկ Զավեն Անդրիասյանը՝ 5 միավոր: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
