«Ահազանգ. Մեյմանդարի շուկայում թուրքական լոլիկ ու վարունգ են վաճառում». Արամ Ղազարյան
![]() Արարատի մարզի Հովտաշատ գյուղում, որը գյուղացիների շրջանում առավել տարածված է Մեյմանդար անունով, գյուղմթերքի մեծածախ շուկա է գործում։ Հանրապետության գյուղամթերքի մեծածախ առևտուրը հիմնականում այնտեղ է կատարվում։ Ամանորին ընդառաջ Մեյմանդարի շուկայում են հայտնվել նաև թուրքական լոլիկ ու վարունգ, որը մեր՝ տեսքի զոհ հասարակության շրջանում մեծ պահանջարկ է վայելում, ի տարբերություն առողջ, բայց տեսքով մի փոքր զիջող տեղականին։ Վարչապետը թե քարոզարշավի, թե դրանից հետո գյուղացիների ու ձեռնարկատերերի հետ ունեցած զրույցների ժամանակ բազմիցս հայտարարել է, որ պետք է ջերմոցներ կառուցել, զարկ տալ տեղական գյուղատնտեսությանը, բայց արի ու տես, որ առևտրի թեժ սեզոնին, երբ գյուղացին պետք է իրացնի իր կառուցած ջերմոցներում աճեցրած բանջարեղենը, չգիտես ինչ մեթոդներով շուկայում են հայտնվում թուրքական արտադրության անորակ աղբը։ Հարց է առաջանում, թե ինչպես և ում թույլտվությամբ են թուրքական բանջարեղենով բեռնված մեքենաները հատում սահմանը, մաքսազերծում անցնում, շատ դեպքերում էլ հայկական արկղերի մեջ տեղավորած վաճառում թուրքական բանջարեղենը։ Ստացվում է, որ ադրբեջանական խնձորից ու կոնֆետից դասեր չքաղեցինք, ու վարչապետի խորհրդին հետևած գյուղացին ու արտադրողն այսօր փաստի առաջ է կանգնած՝ չկարողանալով իրացնել տեղական արտադրանքը։ Աղբյուրը` Արամ Ղազարյան (Ֆեյսբուք) |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
