Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Արագ շախմատի աշխարհի առաջնություն. մերոնց դիրքերը՝ 5 տուրից հետո

248
Չորեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2017 թ., 01:15
Արագ շախմատի աշխարհի առաջնություն. մերոնց դիրքերը՝ 5 տուրից հետո

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում մեկնարկել են արագ շախմատի տղամարդկանց և կանանց աշխարհի առաջնությունները, որոնցում Հայաստանը ներկայացնում 10 շախմատիստ: Այսօր խաղացվեց 5-ական տուր։

Տղամարդկանց պայքարում լավագույն արդյունք է գրանցել Սերգեյ Մովսեսյան, ով 3.5 միավորով 25-րդ տեղում է, Գաբրիել Սարգսյանը և Տիգրան Պետրոսյանը 3-ական միավորով 40 և 41-րդ տեղերոըւմ են, Լևոն Արոնյանը, Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը 2.5-ական միավորով համապատասխանաբար զբաղեցնում են 66-րդ, 77-րդ և 79-րդ տեղերը։

Կանանց պայքարում Էլինա Դանիելյանը 3.5 միավոր18-րդ տեղում է, Լիլիթ Մկրտչյան 2.5 միավորով 54-րդն է, Մարիա Գևորգյան և Լիլիթ Գալոյանը 2-ական միավորով 69-րդ և 82-րդ տեղերում են։