Հայտնի են Գնել Մեջլումյանի հուշամրցաշարի հաղթողների անունները
![]() Երևանում կայացել է ԽՍՀՄ չեմպիոն, երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, մեծահասակների Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, «Բարի կամքի» խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի գավաթակիր ազատ ոճի ըմբիշ Գնել Մեջլումյանի անվան 12-րդ հուշամրցաշարը։ Մրցաշարին մասնակցել է գրեթե 100 ըմբիշ: Այս տարի այն անցկացվեց մեծահասակների համար: Ըմբիները ուժերը չափել են ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հաստատած նոր քաշայի կարգերում: 57 կգ քաշային կարգում միմյանց դեմ են Ռազմիկ Պապիկյանն ու կրկին գորգ վերադարձած Միհրան Ջաբուրյանը: Փորձառու Ջաբուրյանն ուժեղ է գտնվել մրցակցից: 61 կգ քաշային կարգի եզրափակչում Վազգեն Թևանյանն առավելության է հասել ԱրսենՀարությունյանի նկատմամբ: Իրենց քաշային կարգերում բոլորից ուժեղ են եղել Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ Վալոդյա Ֆրանգուլյանն ու Գրիգոր Գրիգորյանը: Մրցաշարի հաղթող է դարձել նաև Վալտեր Մարգարյանը, Վարուժան Կաջոյանը, Մարզպետ Գալստյանը, Շամիր Աթյանը, Սարգիս Հովսեփյանն ու ԱնդրանիկԳալստյանը: Հավաքականը 2018-ի հունվարին առաջին հավաքն է անցկացնելու ու պատարստվելու է Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է Ռուսաստանի Կայսպիսկ քաղաքում: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
