Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Ինտեր»-ը Մխիթարյանի շուրջ բանակցություններ է սկսել

218
Երեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2017 թ., 12:15
«Ինտեր»-ը Մխիթարյանի շուրջ բանակցություններ է սկսել

Միլանի «Ինտեր»-ը բանակցություններ է սկսել Հայաստանի ազգային հավաքանի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ։ Իտալական ակումբի տնօրեն Վալտեր Սաբատինին հանդիպել է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ։ «Ինտեր»-ը մտադիր է վարձակալել ֆուտբոլիստին։ Նշենք, որ ավելի վաղ «Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ Մխիթարյանը կարող է լքել թիմը՝ համապատասխան գումարի դիմաց։