Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Գերերջանիկ եմ, որ ընդգրկվել եմ Հայաստանի լավագույն 10 մարզիկների ցանկում». Մխիթարյան

281
Երեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2017 թ., 11:30
«Գերերջանիկ եմ, որ ընդգրկվել եմ Հայաստանի լավագույն 10 մարզիկների ցանկում». Մխիթարյան

Երեկ հայտնի դարձավ Հայաստանի 2017 թվականի լավագույն մարզիկների տասնյակը, որի մեջ ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Նա շնորհակալություն է հայտնել երկրպագուներին՝ աջակցության համար։

«Վաու։ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո, ես գերերջանիկ եմ, որ ընդգրկվել եմ Հայաստանի լավագույն 10 մարզիկների ցանկում։ Իմ երկրպագուներն իմ մոտիվացիան են: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին, և առհասարակ՝հայ ժողովրդին ինձ ցուցաբերած ջերմագույն աջակցության համար։ Ինձ համար պատիվ է ստանալ ամենաշատ քվեն Հայաստանի 2017 թվականի լավագույն մարզիկների տասնյակի քվեարկությունում: Կշարունակեմ անել ամեն ինչ՝հասնելու նորանոր հաջողությունների՝ ի ուրախություն իմ ազգի»։