Արծվիկ Մինասյանը՝ Ռոբսոնի մասին
![]() Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ Հայաստանի ներդրողների ակումբի անդամ Ռուբեն Թաթուլյանի անունը կապվում է «օրենքով գողերի» հետ, վերջերս էլ հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում, ասել է. «Եթե ինձ հարցնում եք որպես տնտեսագետի, չափազանց կարևոր է ներդրումների հոսքը Հայաստան: Եթե հարցնում եք որպես իրավաբանի, կարևոր է ներդրումների ծագումը, եթե՝ որպես կառավարության անդամի, ապա կարող եմ այսպես պատասխանել՝ քանի դեռ երկիրը ներդրումների առումով բաց է, ապա ամեն ինչ պետք է օրենքի պահանջներին համապատասխան իրականացվի: Առաջնորդվել մոտեցումով՝ գումարները հանցավոր ծագում ունեն, թե ոչ, դեռ պետք է պարզվի: Չպետք է կանխավարկած ընդունել, որ եթե անձը հայտնի է քրեական աշխարհում, ուրեմն նրա կողմից որևէ ներդրում չպետք է լինի... Ձեր շրջապատում դուք պարզե՞լ եք՝ քանի մարդ կա, որ քրեական աշխարհի հետ կապեր ունի»,- նշել է դաշնակցական նախարարը՝ հավելելով. «Եթե պետք է վարույթ հարուցվի, թողեք տեսնենք ինչ է լինում»: Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի «օրենքով գողերի», այդ թվում՝ հայազգի Ռուբեն Թաթուլյանի դեմ: Վերջինը հայտնի է «Ռոբսոն» մականունով, Հայաստանի վարչապետի հիմնած «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամներից է, ամիսներ առաջ էլ ՀՀ դիվանագիտական անձնագիր է ստացել: Պատժամիջոցների ցանկում են հայտնվել նրան պատկանող «Վեսնա» հյուրանոցը և Մոսկվայում գրանցված «Նովիյ Վեկ Մեդիա» ընկերությունը։ |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
