Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Համշիկը գերազանցեց Մարադոնայի ռեկորդը

444
Շաբաթ, 23 դեկտեմբերի, 2017 թ., 21:05
Համշիկը գերազանցեց Մարադոնայի ռեկորդը

Սլովակիայի ազգային հավաքականի և «Նապոլի»-ի կիսապաշտպան Մարեկ Համշիկը գերազանցեց արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի ռեկորդն՝ ակումբի կազմում խփած գոլերի թվով։ Իտալիայի Ա Սերիայի առաջնության 18-րդ տուրի՝ «Սամպդորիա»-ի դեմ խաղում Համշիկն իր 116-րդ գոլը հեղինակեց։ Սլովակ ֆուտբոլիստը «Նապոլի»-ում հանդես է գալիս 2007 թվականից։