Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Շնորհակալ եմ ձեր իրական սիրո և աջակցության համար». Մխիթարյան

219
Ուրբաթ, 22 դեկտեմբերի, 2017 թ., 19:40
«Շնորհակալ եմ ձեր իրական սիրո և աջակցության համար». Մխիթարյան

Այսօր հայտնի է դարձել, որ 8-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը։ Մեր հավաքականի ավագը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ շնորհակալություն հայտնելով աջակցության համար։

«Հպարտ եմ, ևս մեկ անգամ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու համար։ Շնորհակալ եմ ձեր իրական սիրո և աջակցության համար։ Միշտ ջերմ զգացողություններ եմ ունենում, երբ տեսնում եմ Հայաստանի դրոշներն այնտեղ, որտեղ խաղում եմ։ Առաջ Հայաստան։ Հույս ունեմ, որ 2018-ը ծաղկուն տարի կլինի մեր երկրի և ազգային հավաքականի համար»,- գրել է նա։