Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Մահացել է Ալբեր Արսթանյանը

262
Ուրբաթ, 22 դեկտեմբերի, 2017 թ., 19:05
Մահացել է Ալբեր Արսթանյանը

80 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո մահացել է հայկական ֆուտբոլի մեծ նվիրյալ, Ֆրանսիայի հայկական համայնքի կարկառուն ներկայացուցիչ Ալբեր Արսթանյանը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը այսօր ցավակցական հեռագիր է հղել Ալբեր Արսթանյանի ընտանիքին:

«Ալբեր Արսթանյանը հսկայական նպաստ է բերել հայկական ֆուտբոլին, մեր ազգային հավաքականին, դարձել յուրահատուկ կամուրջ Հայաստանի և Սփյուռքի ֆուտբոլային հանրության համար: Անգնահատելի է նրա ավանդը մեր ֆուտբոլում: Հայաստանի անկախացումից հետո Ալբեր Արսթանյանը մեծապես նպաստել է Հայաստանի ազգային հավաքականի, հայկական ակումբների կայացմանն, իր անձնական նախաձեռնությամբ կազմակերպել է հայկական ֆուտբոլային ակումբների, հավաքականների հավաքները Հայաստանից դուրս, օգնել կատարել առաջին քայլերը»,- ասված է ՀՖՖ նախագահի ցավակցական հեռագրում: