Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Ֆրանսիացի մուայ թայ բռնցքամարտիկը տարօրինակ վնասվածք է ստացել

528
Ուրբաթ, 22 դեկտեմբերի, 2017 թ., 01:50
Ֆրանսիացի մուայ թայ բռնցքամարտիկը տարօրինակ վնասվածք է ստացել

Մուայ թայ ֆրանսիացի բռնցքամարտիկ Ջերեմին տարօրինակ վնասվածք է ստացել մենամարտերից մեկի ընթացքում։ Նրա մրցակիցն արմունկով հարվածել է վերջինիս ճակատին, ինչից հետո նրա գանգատուփը ճաքել է։ Մարզիկը չի իմացել վնասվածքի մասին և շարունակել է մենամարտել, մինչ մրցավարը չի նկատել վնասվածքը և դադարեցրել մենամարտը։ Ռինգի բժիշկը, զննելուց հետո, արգելել է շարունակել մենամարտը։ Անհրաժեշտ է եղել վիրահատական միջամտություն։ Բժիշկները տիտանից սկավառակ են տեղադրել նրա ճակատի հատվածում, որպեսզի այն բնական տեսք ստանա։ Մի քանի օր անց նա դուրս է գրվել հիվանդանոցից և շարունակում է վերականգնվել վնասվածքից։

Ջերեմիի վնասվածքը
Ջերեմիի վնասվածքը
Ջերեմին՝ վիրահատությունից հետո
Ջերեմին՝ վիրահատությունից հետո
Ջերեմին՝ վիրահատությունից հետո
Ջերեմին՝ վիրահատությունից հետո