Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Գնալով պետք է մրցակիցներն ուժեղանան». Նարեկ Աբգարյան

470
Հինգշաբթի, 21 դեկտեմբերի, 2017 թ., 16:50
«Գնալով պետք է մրցակիցներն ուժեղանան». Նարեկ Աբգարյան

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանն, այսօր, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ամփոփեց մարզական տարին։

«Յոթ մենամարտ եմ անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում, բոլորը հաղթանակով եմ ավարտել, որոնցից հինգը նոկաուտով։ Փետրվարի 10-ին մենամարտ ունեմ՝ լուրջ մրցակցի՝ ԱՄՆ-ն ներկայացնող Քոնրի դեմ։ Պետք է հաղթահարեմ նրա արգելքը, եթե չհաղթահարեմ, ապա չեմ հասնի այն տեղին, որտեղ ուզում եմ լինել։ Դա սովորական է։ Գնալով պետք է մրցակիցներն ուժեղանան»,- Աբգարյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։