Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Բոլորի գերխնդիրը Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելն է». Դավիթ Թորոսյան

270
Հինգշաբթի, 21 դեկտեմբերի, 2017 թ., 16:00
«Բոլորի գերխնդիրը Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելն է». Դավիթ Թորոսյան

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանն այսօր, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ամփոփեց մարզական տարին։

«Մի քանի օրից 2017-ը մնում է անցյալում։ Եթե ամփոփենք մեր անցած չանապարհը, կարծում եմ, բավականաչափ աշխատանք է կատարվել և բավականաչափ արդյունքների ենք հասել։ Գլխավոր արդյունքներից մեկը Հովհաննես Բաչկովի լավ ելույթն էր Եվրոպայի առաջնությանը, որտեղ հաղթանակ տոնեցինք, հնչեց մեր օրհներգը և մեր դրոշը բարձրացավ։ Նույն Բաչկովն աշխարհի առաջնության բրոնզե մեդալ նվաճեց։ Ինչ վերաբերում է մնացած մրցաշարերին, երկու բռնցքամարտիկներ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը և 91 քաշային Նարեկ Մանասյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում նվաճեցին բրոնզե մեդալներ։ Միջազգային շատ մրցաշարեր անցկացրեցինք, չեմ ցանկանում թվարկել, բայց բոլոր մրցաշարերից մեդալներով ենք վերադարձել։ Պրոֆեսիոնալ ռինգում հաջողությունների մասին խոսենք թվերով։ Մեր երեք բռնցքամարտիկները՝ Նարեկ Աբգարյանը, Գոռ Երիցյանը և Արամ Ավագյանն այս մեկ տարում 17 մենամարտ անցկացրեցին՝ բոլորն անպարտելի։ Երեքն էլ հոյակապ մարզավիճակում են, տաղանդավոր տղաներ են։ Մեր հավաքականի անդամներն այսօր իրենց լուրջ քայլերն են անում պրոֆեսիոնալ ռինգում։ Ոչ մի տարբերություն չենք տեսնում, մարզիկը պրոֆեսիոնալ ռինգում է, թե սիրողական։ Բոլորի գերխնդիրը Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելն է»,- Թորոսյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Անդրադառնալով հաջորդ տարվա ծրագրերին՝ Թորոսյանը նշեց․ «Մեր ծրագրերում է գերազանց մարզավիճակ ձեռք բերելը, որպեսզի 2019-ին կարողանանք վարկանիշ ձեռք բերել և մասնակցել օլիմպիական խաղերին։ Ես նկատի ունեմ նաև պրոֆեսիոնալ ռինգում հանդես եկող մեր մարզիկներին»։