Երևան`   +3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

«Եկեք խոսենք տոնական օրվա մասին». քաղաքապետը՝ գնաճի հարցին ի պատասխան

247
Երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2017 թ., 22:20
«Եկեք խոսենք տոնական օրվա մասին». քաղաքապետը՝ գնաճի հարցին ի պատասխան

Հրապարակի տոնածառի լույսերի միացման արարողությունից հետո լրագրողները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետաքրքրվեցին՝ նրան հուզո՞ւմ է արդյոք աղքատության բարձր մակարդակի ֆոնին առկա գնաճի խնդիրը: «Եկեք խոսենք տոնական օրվա մասին: Երբ առիթը կլինի, իմ կարծիքն անպայման կհայտնեմ»,- նշեց Մարգարյանը:

Նա հավելեց, որ քաղաքի տոնական ձևավորման վրա ծախսվել են նվազագույն միջոցները: «Այն տրամադրությունը, որը փոխում է երևանցիներին, հյուրերին, եթե խորապես ուսումնասիրենք, էլ նման հարցեր չենք տա՝ շա՞տ է, թե՞ քիչ»:

Արդեն հայտնել էինք, որ ժամը 20:00-ին Հանրապետության հրապարակում հանդիսավորությամբ վառվել են գլխավոր տոնածառի լույսերը: