Samsung-ը ներկայացրել է Galaxy A8 և A8+ սմարթֆոնները
1714
Երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2017 թ., 13:35
![]() Samsung-ը թարմացրել է Galaxy A սմարթֆոնները՝ ներկայացնելով Galaxy A8-ն ու A8+-ը, որոնք ստացել են Infinity Display էկրան և երկակի դիմային տեսախցիկ, հաղորդում է Gizchina-ն: Galaxy A8-ն ու A8+-ը հագեցած են Super AMOLED Infinity առանց շրջանակի էկրանով, 18,5:9 հարաբերակցությամբ կողմերով: Փոքր մոդելն ունի 5,6 դյույմ անկյունագիծ՝ Full HD+ թույլտվությամբ, մեծ մոդելն ունի 6 դյույմ էկրան՝ 1080× 2220 պիքսել թույլտվությամբ: Սմարթֆոններն ստացել են Exynos 7885 8-միջուկային պրոցեսոր և Mali-G71 GPU գրաֆիկական արագացուցիչ: A8-ը կթողարկվի 4 ԳԲայթ, А8+-ը՝ 6 ԳԲայթ օպերատիվ հիշողությամբ: Նոր սմարթֆոնները վաճառքի կհանվեն 2018թ. հունվարին սև, մոխրագույն, ոսկի և կապույտ գունային տարբերակներով: Galaxy A8-ի գինը կսկսվի 499 եվրոյից: |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
022:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
376Երեկ, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
275Երեկ, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
41218.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
46517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
93717.10.2026, 00:30
