«Այս Նոր տարին շատ գիտակցաբար կանցկացնենք՝ հասկանալով, որ հաջորդը շատ ավելի կարճ է լինելու». Կ. Կարապետյան
![]() Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց մի շարք գերատեսչությունների պատասխանատուների: Նա ասաց, որ 2018-ին կայանալու են երեք խոշոր իրադարձություններ՝ Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը, Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումները, ինչպես նաև հոկտեմբեր ամսին Ֆրանկոֆոնիայի՝ Երևանում կայանալիք գագաթնաժողովը: Վարչապետը տեղեկացրեց, որ կազմակերպչական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Կարեն Կարապետյանը ՀՀ բոլոր մարզետերնին և Երևանի ու Գյումրու քաղաքապետներին հանձնարարեց երկամսյա ժամկետում համատեղ միջոցներ ձեռնարկել՝ Երևան քաղաքի, ինչպես նաև Գյումրիի ու Վանաձորի, ՀՀ այլ մարզկենտրոն քաղաքների մուտքի ու ելքի ճանապարհների ճարտարապետական լուծումների կանոնակարգման ու միջավայրի բարեկարգման ուղղությամբ: Վարչապետը հանձնարարեց առանձնակի կարևորել «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող և «Շիրակ» օդանավակայանից Գյումրի տանող ճանապարհները: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
