«Մենք չենք գրել «ներողություն» բառը, ինչպես մեզ խնդրել էր Չավուշօղլուն». Արցախ այցելած Թուրքիայի քաղաքացիներ
![]() Թուրքիայի քաղաքացիները հերքել են 2017թ. սեպտեմբերին Արցախ այցելելու համար իրենց նկատմամբ քրեական գործի հարուցման մասին տեղեկությունները: «Ադրբեջանի կողմից սկսած հետաքննության շրջանակներում մենք հարցում ենք ուղարկել Թուրքիայի արդարադատության նախարարությանը: Այդքանով ամեն ինչ վերջացել է: Մեր հանդեպ քրեական գործ չի հարուցվել և մեզ չեն հարցաքննել Արցախ այցելելու համար»,- նրանց խոսքն է մեջբերում «Ակօս» պարբերականը: Արցախ այցելած Թուրքիայի քաղաքացիները նաև նշել են, որ նամակ են ուղարկել Ադրբեջանի ղեկավարությանը, որում բացատրել են այցի պատճառները: «Նամակում մենք ներողություն չենք խնդրել Ադրբեջանից, մենք միայն հայտնել ենք, որ հաճախ ենք այցելում հակամարտությունների գոտիներ: Մենք չենք գրել «ներողություն» բառը, ինչպես մեզ խնդրել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն»,- ասել են նրանք: Հիշեցնենք, որ ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Արցախ այցելելու համար Թուրքիայի 4 քաղաքացու՝ քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասի, գրող Սայիթ Չեթինօղլուի, լրագրողներ Ալի Բայրամօղլուի և Էրոլ Քաթըրջիօղլուի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: |

«Իրանի նախագահի հետ հանդիպումը նախաձեռնվել է, որպեսզի աղաղակող չլինի դիսբալանսը». Հակոբ Բադալյան
10803:00
«Ալեն Սիմոնյանն իր վրա պատասխանատվություն է վերցնում». Դերենիկ Մալխասյան
14201:36
«Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք». Վահե Հովհաննիսյան
12400:18
«Իրանի չար ռեժիմը կընկնի ավելի շուտ, քան ոմանք կարծում են». Նեթանյահու
15900:06
Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրք (տեսանյութ)
162Երեկ, 22:30
«Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան
136Երեկ, 20:18
