Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Գևորգ Հարությունյանը՝ «Իմպերիա» միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր

245
Երեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2018 թ., 15:10
Գևորգ Հարությունյանը՝ «Իմպերիա» միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր

Իտալիայում ավարտվեց «Իմպերիա» անվանումը կրող միջազգային մրցաշարը, որն անցկացվում էր արդեն 60-րդ անգամ: Մրցաշարին մասնակցում էին 26 շախմատիստներ, այդ թվում՝ 4 գրոսմայստեր: Միջազգային այս ստուգատեսում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրավեց 3-րդ հորիզոնականը: 7.5-ական միավորով 1-2-րդ հորիզոնականները բաժանեցին Նիկիտա Մայորովը և Ռոլանդ Սալվադորը: