Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ավտովթար՝ Աշտարակ-Երևան ճանապարհին. տուժածներից մեկի վիճակը ծանր է

330
Ուրբաթ, 06 հուլիսի, 2018 թ., 10:40
Ավտովթար՝ Աշտարակ-Երևան ճանապարհին. տուժածներից մեկի վիճակը ծանր է

Հուլիսի 6-ին՝ ժամը 05:30-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ Կարբի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 7-ին կմ-ին բախվել են «Volkswagen Golf» (վարորդը՝ Վ. Ա., ծնված 1984թ.) և «VAZ 2106» մակնիշերի (վարորդը՝ Տ. Թ., ծնված 1997թ.) ավտոմեքենաները: Բախման հետևանքով վարորդները ստացել են մարմնական վնասվածքներ:

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ: Բժիշկները Վ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Տ. Թ.-ինը՝ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները: