Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Մինչ կառավարությունն զբաղված է հակակոռուպցիոն պայքարով՝ դիզվառելիքը թանկացավ. «Ժամանակ»

235
Ուրբաթ, 06 հուլիսի, 2018 թ., 10:15
Մինչ կառավարությունն զբաղված է հակակոռուպցիոն պայքարով՝ դիզվառելիքը թանկացավ. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Վերջին մի քանի օրերին Հայաստանում 10 դրամով թանկացավ դիզելային վառելիքը: Թանկացավ մի տեսակ աննկատ, քանի որ վառելիքի բոլոր տեսակների գները մեզ մոտ թանկանում են իրար հետ միաժամանակ: Բայց այս անգամ բենզինի գինը մնաց նույնը՝ Ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվում է 450 դրամով, իսկ դիզվառելիքը 460-ից դարձավ 470 դրամ:

Քանի որ կառավարությունը զբաղված է հակակոռուպցիոն պայքարով ու միաժամանակ բացահայտում է ապօրինի հարստացողներին, նման մանր խնդիրներով զբաղվելու ժամանակ չունի: Իսկ ինչո՞ւ թանկացավ դիզվառելիքը, և արդյո՞ք թանկացումը օբյեկտիվ է:

Ընդհանրապես, երբ վառելիքի շուկայում փոփոխություններ են լինում, դա բացատրվում է երկու հանգամանքով՝ վառելիքի միջազգային գներ և հայկական դրամի փոխարժեք: Դրամի փոխարժեքը այս տարվա ընթացքում փոփոխության չի ենթարկվել կամ եթե ենթարկվել էլ է, ապա շատ չնչին և վառելիքի գների վրա չէր կարող ազդեցություն ունենալ»:

Մանրամասները՝ թերթի համարում: