Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Երևանի պոլիկլինի­կաներում «արտակարգ դրություն» է հայտարարվել՝ կազմ-պատրաստ սպասում են «անկոչ» հյուրերի. «Հրապարակ»

417
Ուրբաթ, 01 հունիսի, 2018 թ., 10:00
Երևանի պոլիկլինի­կաներում «արտակարգ դրություն» է հայտարարվել՝ կազմ-պատրաստ սպասում են «անկոչ» հյուրերի. «Հրապարակ»

«Փաշինյանի կառավարության օպերացիան՝ կոռուպցի­ան արմատախիլ անելու մասին, ուսհաստատություններից բացի ընդգրկել է նաև բուժհաստատությունները, մասնավորապես՝ պո­լիկլինիկաները: Մի քանի օր առաջ «Ելքն» այցե­լել է պոլիկլինիկա՝ բացահայտումներ անելու: Որոշ դեպքերում նրանց «օգնել» են աշխատակիցները, ովքեր հոգնել են ապօրինություններից և ավելի համարձակ դարձել: Երևանի մյուս պոլիկլինի­կաներում այս օրերին արտակարգ դրություն է հայտարարվել՝ կազմ-պատրաստ սպասում են «անկոչ» հյուրերին, փաստաթղթերն են ուղղում, մաքրություն անում, պոտենցիալ գործ տվող աշ­խատակիցներին սիրաշահում: Շատ տեղերում վախի մթնոլորտ է, իսկ պոլիկլինիկաների տարեց աշխատակիցները լարվածությունից ապրումներ և առողջական խնդիրներ են ունենում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում: